Փաշինյան․ Վերջերս դատական համակարգի քաղաքականացման փորձեր են արվում՝ անթույլատրելի է

Փաշինյան․ Վերջերս դատական համակարգի քաղաքականացման փորձեր են արվում՝ անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի ու արդարադատության գաղափարը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարությունում:

«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը», - նշել է Փաշինյանը։

Հայաստանում սկսվել է դատական բարեփոխումների գործընթացը, որի շրջանակում նախատեսվումէ նաև կոռուպցիոն հանցագործություններ քննող դատարանների ստեղծում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---