Հարությունյան․ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է ու անհնար26 հունվարի 2021 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է, մենք շարունակելու ենք պայքարն ԱՀ անկախության ճանաչման ուղղությամբ, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է», - հայտարարել է Հարությունյանը։ Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ ԼՂ նախագահը շեշտել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: 44-օրյա պատերազմից հետո Արցախի շրջանների մի մասն անցել է Ադրբեջանին։ Հունվարի 11-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների հանդիպումից հետո հաստատվել էր, որ սկսվելու է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման գործընթաց։ Արցախի կարգավիճակի հարցը, սակայն, չի քննարկվել։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |