ԵԽԽՎ-ի կոչը՝ կատարել ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը![]() 26 հունվարի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- նշվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությամբ ներկայացվում էին պատերազմող կողմերի հետագա պարտավորությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նաև գերիների ու պահվող անձանց վերադարձ։ Այդ կետը սակայն դեռ լիարժեքորեն կյանքի չի կոչվել։ Պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 44 ռազմագերի, մի քանի տասնյակից ավելի ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում։ Նրանց վերջնական թվի մասին հայկական կողմը չի խոսում անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտնի է միայն, որ պատերազմից հետո 60-ից ավելի շիրակցի կամավորական է գերեվարվել։ Զեկույցում ԵԽԽՎ-ն նաև իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների մասով, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |