Վարչապետի խոսնակ․ Համաձայն չենք Խաչատրյաններից ներողություն խնդրելու՝ դատարանի վճռին, կբողոքարկենք27 հունվարի 2021 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում կայացված վճիռը, փոխանցում է Armenpress-ը։ «Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- հայտարարել է Գևորգյանը: Հունվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված գրառման համար: Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը բավարարել է պահանջը և պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերքել ու ներողություն խնդրել իր խոսնակ Մանե Գևորգյանի էջով Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հասցեին վիրավորանք և զրպարտություն հնչեցնելու համար։ Ընթերցեք նաև․ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Խաչատրյաններից․ Դատարանի վճիռն է Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |