Ռուբինյան․ ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ նախագահը հայ գերիների հարցն ուշադրության կենտրոնում կպահեն![]() 27 հունվարի 2021 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: «Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբինյանը։ Նա նաև նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությամբ ներկայացվում էին պատերազմող կողմերի հետագա պարտավորությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նաև գերիների ու պահվող անձանց վերադարձ։ Այդ կետը սակայն դեռ լիարժեքորեն կյանքի չի կոչվել։ Պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 44 ռազմագերի, մի քանի տասնյակից ավելի ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում։ Նրանց վերջնական թվի մասին հայկական կողմը չի խոսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտնի է միայն, որ պատերազմից հետո 60-ից ավելի շիրակցի կամավորական է գերեվարվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |