ՌԴ օդային սահմանը փետրվարից 1 ամսով կբացվի ՀՀ քաղաքացիների համար

ՌԴ օդային սահմանը փետրվարից 1 ամսով  կբացվի ՀՀ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ, փոխանցում է Sputnik Armenia-ն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---