Ֆիզուլիում Ադրբեջանը ևս 31 զինծառայողի աճյուն է փոխանցել![]() 27 հունվարի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ նրանք պահեստազորայիններ են, ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով՝ քաղաքացիականներ են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ: Արցախի փրկարարները հունվարի 27-ին որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |