Այվազյանը՝ Զարիֆին․ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան չի կարող հիմք ստեղծել տևական խաղաղության համար![]() 27 հունվարի 2021 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանն այժմ առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։ «Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», - ասել է Այվազյանը։ Զարիֆը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցերի շրջանակում, նա արդեն եղել է Ադրբեջանում, ապա՝ ՌԴ-ում։ Ավելի ուշ նրան կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |