Covid-19-ի 4 նոր դեպք՝ Արցախում

Covid-19-ի 4 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, կատարվել է 86 թեստավորում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

Հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամաբ՝ կատարվել է 19,103 թեստավորում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---