3-ամյա որդուն պատանդ վերցրած հետախուզվող անձը հանձնվել է իրավապահներին27 հունվարի 2021 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վահե Ղազարյանին, փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հաջողվել է բացատրական աշխատանքների արդյունքում երեխային պատանդ վերցրած հետախուզվող անձին հանձնել իրավապահներին, հայտնում է Shamshyan.com-ը: Հունվարի 27-ին Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ ոստիկանները փաստի առջև են կանգնել. հետախուզման մեջ գտնվող անձը երեխա էր պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել։ Հետախուզվողին ոստիկանապետն ու փոխխոստիկանապետը Ղազարյանի ծառայողական մեքենայով տեղափոխել են Ոստիկանություն։ Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 27-ի առավոտյան իրենց օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ «Վահե Ղազարյանը մոտ 2 ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, որի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն»,-փոխանցում են Ոստիկանությունից։ Այժմ դեպքի վայրում քննիչներ են աշխատում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |