Բաքուն չի մասնակցելու ՍՏՀԿ շրաջանակներում Երեւանում կայանալիք մշակութային միջոցառումներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատվիրակությունը չի ժամանի Երեւան, որտեղ մի շարք մշակութային միջոցառումներ տեղի կունենան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի նախագահության շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»:



ՍՏՀԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում, մարտի 4-ին եւ 5-ին Երեւանում կկայանա «ՍՏՀԿ պատմա-մշակութային հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը» կլոր սեղանը, տեղի կունենան ՍՏՀԿ երկրների նկարիչների` Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ Էսթետիկայի ազգային կենտրոնում` «Սեւ ծովին` արեւոտ երկինք» վերնագրով մանկական աշխատանքների ցուցահանդեսների բացումներ: Տեղի կունենան նաեւ ՍՏՀԿ մասնակից երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---