Փոխոստիկանապետը` Մանուկյանի՝ շենքեր գրավելու հայտարարության մասին․ Եթե անհրաժեշտ լինի, կհրավիրվի ոստիկանություն27 հունվարի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել ոստիկանություն՝ շենքեր գրավելու մասին իր հայտարարության մասով բացատրություն տալու, հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, փոխանցում է Aravot.am-ը։ Հունվարի 27-ին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ եթե Սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա կդիմեն ապստամբության։ Ավելի ուշ Մանուկյանը պարզաբանել է, որ այս հայտարարությամբ և «ապստամբություն» ասելով նկատի է ունեցել «շենքերի գրավումն առանց բռնություն գործադրելու»։ «Չեմ կարող մանրամասնել, բայց վստահեցնում եմ, որ մեր կողմից անհրաժեշտ բոլոր գործողությունները կիրականացվեն: Եթե անհրաժեշտությունը լինի, իհարկե, կհրավիրվի։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ տրամադրում է, թե ինչ են իրենցից ներկայացնում համապատասխան գործողությունները և դրանց քրեաիրավական գնահատականը տալու համար հիմքեր են անհրաժեշտ։ Եթե ունենք նման հիմքեր, ռիսկեր, նշված ռիսկը հիմք է ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումները»,-հայտարարել է փոխոստիկանապետը։ Նա նաև նշել է, որ այդ հայտարարությանը մանրամասն տեղյակ չէ, թե ինչ բնույթի է, եթե լինեն ռիսկեր, քրեաիրավական գնահատական կտան։ Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ից սկսել է մարզային հանդիպումներ անցկացնել։ Առաջին հանդիպումը եղել էր Գյումրում, այդ ժամանկ Ազատան ահմայնքի բանկիչներն էին փակել նրա ճանապարհը, որոնց Մանուկյանը «բոմժ» էր անվանել։ Դրանից հետո նա ստիպված էր եղել պարզաբանում ներկայացնել ու ասել էր, թե քաղաքացիները ուղղորդված են եկել իր ճանապարհը փակելու։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |