Փաշինյանը՝ Զարիֆին․ ՀՀ-ի առաջնահերթությունը գերիների վերադարձն է, հայտարարության այդ կետը պետք է կատարվի![]() 27 հունվարի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։ Վերջինս նշել է, որ Իրանում հասկանում են Հայաստանի մտահոգությունները և պատրաստ են օժանդակել մարդասիրական ջանքերին: Հունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում է։ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»,-ասել է Զարիֆը։ Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը «ճգնաժամի վերաբերյալ». դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Փաշինյանը և Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Բաքու, Մոսկվա այցելելուց հետո հունվարի 26-ի երեկոյան Զարիֆը ժամանել է Երևան։ Ըստ ծրագրի՝ հետո մեկնելու է Թբիլիսի, ապա՝ Անկարա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |