ՀՖՖ մրցավարները մասնակցում են Երեւանում ընթացող ուսումնամարզական հավաքին 3 մարտի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երեւանում մեկնարկել է հնգօրյա ՀՖՖ մրցավարների ուսումնամարզական հավաքը: ՀՖՖ մրցավարների խորհրդի նախագահ Լեւոն Հասրաթյանն արտահայտվեց մրցավարության արդյունավետության բարձրացման, բարձր որակավորման ձեռքբերման օգտին` առանձնացնելով սերնդափոխության անհրաժեշտության հարցը: Այդ մասին է հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: Հավաքին մասնակցում են 35 մրցավարներ ու 12 տեսուչներ, որոնք սպասարկում են բարձրագույն ու առաջին լիգայի խաղերը: Պարապմունքները կվարի մրցավարական ու տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը: Դասընթացները նվիրված են ժամանակակից մրցավարության, այդ թվում մրցավարների պատասխանատվության բարձրացման ու մրցավարների հետ փոխգործակցության բարձրացմանը, մրցավարական բրիգադների փոխհարաբերություններին տեսուչների հետ, դաշտում բարոյահոգեբանական հավասակշռության պահպանմանը եւ նմանատիպ այլ հարցերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |