Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը![]() 27 հունվարի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ «Մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության, հումանիտար խնդիրները, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ: Հունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում է։ Ավելի վաղ հայկական կողմը պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններով մտահոգություն էր հայտնել գերիների վերադարձի նախապայմանը չիրականացնելու առիթով։ Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |