Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի![]() 27 հունվարի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի, դրա կազմակերպչական հարցերը քննարկվել են հունվարի 26-ի խորհրդի նիստում։ Դրա ընթացքում քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, քննարկման ավարտին ընդունվել է խորհրդի դիրքորոշումն ու մոտեցումներն արտահայտող հայտարարություն: Շարժումը վերահաստատում է Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես նաև ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման առաջնահերթությունը: Այդ կառավարության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն վիճակի կայունացումը, երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրների լուծումը, վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: «Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ: Հայրենիքի փրկության շարժումը քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |