Գարեգին Բ․ Նաև ազգային փոքրամասնությունների զավակները հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի![]() 28 հունվարի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում, հայտարարել է կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ բանակին հղված կոչում։ Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն՝ հերոսաբար պաշտպանելով հայրենիքն ու հարազատ ժողովրդին։ Գարեգին Բ-ն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների դերը արցախյան պայքարում։ «Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի», - ընդգծել է նա։ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ աշխարհասփյուռ հայությունն անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի կյանքն Արցախում և Հայաստանում՝ «նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |