Ավինյան․ Բարեփոխումներն ի վիճակի չեղան վերանայելու խախտված ռազմական հավասարակշռությունը![]() 28 հունվարի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկուսուկես տարում բանակում իրականացրած բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել՝ անհավասար մարտում, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ իր ուղերձում։ «Վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ: Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից», - հայտարարել է նա: Ավինյանը շեշտել է, որ հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրները կառավարությունը հանձնառու է լուծելու ամենաբարձր ստանդարտներով։ Նրա խոսքով` հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան պետք է փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ, նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար: «Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին»,- նշել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |