Սերժ Սարգսյան․ Դու չես պարտվել, բանակ, քեզ թիկունքից են հարվածել![]() 28 հունվարի 2021 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Բանակի ծննդյան օրը մշտապես նշել ենք բերկրանքով, սակայն այսօր տրամադրությունն այլ է՝ «բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ Հայրենիքի մի հատվածի կորստյան ու նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով»: Այս մասին է հայտարարել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առիթով ուղերձում։ Համեմատելով ժողովուրդն ու բանակը ծնողի ու զավակի հետ, նա շեշտել է, որ ծնողը ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: «Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը», - շեշտել է նա: Նրա խոսքով` հազարավոր ծնողներ բանակի սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ իրեն մոլորեցրեց ու ծուղակը գցեց: «Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը: Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից», - ասել է Սարգսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |