Հայաստանի ԿԲ-ի նոր քաղաքականությունը միջազգային մասնագետների գնահատականն է 3 մարտի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի ազգային արժույթի կտրուկ տատանումների ՀՀ ԿԲ նոր քաղաքականության առնչությամբ դիտարկվող բացասական ազդեցությանը, մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ հանդես են եկել դրամի լողացող փոխարժեքին անցնելու օգտին:Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ, հայկական ազգային արժույթը գերագնահատվել է 17-30 տոկոսով, ինչը, վաղ թե ուշ, պետք է հանգեցներ բավականին ողբալի հետեւանքների` գերսղաճի: Խոսելով, լողացող փոխարժեքին անցնելու դրական կողմի մասին, միջազգային կառույցները, մասնավորապես ԱՄՀ-ը եւ Համաշխարհային բանկը, նշում են, որ դրամի բարձր փոխարժեքի պայմաններում բարձրանում է արտահանության արժեքը, ինչը բացասական է անդրադառնում երկրի տնտեսության աճի վրա: Միեւնույն ժամանակ, նշվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) հաղորդագրության մեջ, լողացող փոխարժեքը մեծ չափով կնպաստի միջազգային շուկաներում երկրի միցունակության ամրապնդմանը, ինչպես նաեւ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսության վրա բացասական արտաքին ազդեցության չեզոքացմանը: «Հայաստանը, խելամիտ տնտեսական մենեջմենթի, պետական պարտքի ցածր մակարդակի եւ հուսալի բանկային համակարգի շնորհիվ, ի վիճակի է ամուր պաշտպանիչ գիծ ստեղծել գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում», - գտնում են Համաշխարհային բանկում: Ինչ վերաբերում է մեդալի մյուս կողմին, մասնավորապես, Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի անկման աստիճանին, ապա միջազգային մասնագետները ձեռնպահ են մնում ճշգրիտ գնահատականներից` սահմանափակվելով ԱՊՀ մյուս երկրների հետ համեմատությամբ: «Հայաստանի դեպքում մենք ակնկալում ենք առվել քիչ արժեքազրկում, քան Ռուսաստանում, եւ, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ ավելի մեծ, քան Վրաստանում»,- նշում է Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա գնահատմամբ, դրամի արժեքազրկման աստիճանը նման կլինի Բելառուսի եւ Ղազախստանի արտարժույթի արժեքազրկմանը` կազմելով մոտավորապես 20 տոկոս կամ շուրջ 370 դրամ մեկ դոլարի դիմաց: Կանխատեսելով ապագայում Հայաստանի տնտեսության վիճակը, Օմեսն ավելացրել է, որ Հայաստանում ակնկալվող սղաճը կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը, իրականում, այնքան էլ վատ ցուցանիշ չե: Մինեւնույն ժամանակ, ԱՄՀ-ը կանխատեսում է ՀՆԱ-ի անկում մոտավորապես 1,5 տոկոս մակարդակով: Օմեսի խոսքերով, այդ կանխատեսումը պայմանավորված է մետաղների` Հայաստանի արտահանվող առանցքային ապրանքի գներով, ինչպես նաեւ երկիր մասնավոր դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |