ԱԻՊԾ. Մարտունիից ու Ջաբրայիլից ևս 3 զինծառայողի մարմին է գտնվել![]() 28 հունվարի 2021 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 զինծառայողի մարմին է հայտնաբերվել, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2 զինծառայողի աճյուն գտնվել է Մարտունիում, մեկինը՝ Ջրականում (Ջաբրայիլ): Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են: Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում Հադրութի ու Ջրականի շրջանում: Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1321 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |