Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան չվերթերը մարտի 28-ից՝ ապրիլի 30-ը![]() 28 հունվարի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Aeroflot-ը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկել է թռիչքները Մոսկվայից դեպի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Երևան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների երկարաձգման պատճառով: Չեղարկված թռիչնքերի ցանկում մի քանի տասնյակ քաղաքներ կան: Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |