Կաթողիկոսը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՀՀ-ն երբեք նման ծանր վիճակում չի եղել, նման կորուստ չենք ունեցել28 հունվարի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասով եկեղեցին իր դիրքորոշումը չի փոխել, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից։ Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»,- պառակտող քայլեր ձեռնարկելու ու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու մասին հարցին արձագանքել է Կաթողիկոսը: Վեհափառի խոսքով՝ եկեղեցին քաղաքացիներին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս գալու հորդոր ու կոչ չի հղել, այլ հորդոր է ուղղել հենց Փաշինյանին: Կաթողիկոսը նշել է նաև, որ ներկա պահին իր ու քաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ վարչապետի՝ առանձին-առանձին Եռաբլուր գալը «պատշաճ մոտեցում է», չնայած իրենք տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին: «Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ և խոսք հնչեցնել»,- նախկինում իշխանությանը չքննադատելու մասին հարցին արձագանքել է Կաթողիկոսը: Վեհափառի խոսքով՝ եկեղեցին ջանքեր է գործադրում նաև հայ ռազմագերիների վերադարձի համար, քննարկում են նաև Հռոմի պապին դիմելու տարբերակը և այդ ուղղությամբ «պատշաճ քայլեր ձեռնարկում»։ 44-օրյա պատերազմից հետո պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսը պահանջել էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |