AstraZeneca-ի պատվաստանյութն առաջարկվում է ներարկել միայն 65-ը չբոլորածներին![]() 29 հունվարի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկում է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց, փոխանցում է Deutsche Welle-ն։ Պատճառը տարեցների համար պատվաստանյութի արդյունավետության մասին տվյալների բացակայությունն է։ «65 տարեկանից սկսած՝ պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու համար ներկայումս տվյալները բավարար չեն»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։ Այս պահին AstraZeneca-ի պատվաստանյութը խորհուրդ է տրվում միայն 18-64 տարեկաններին։ Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |