Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը ներգրավվել է ադամանդների մաքսանենգության գործում․ Ձերբակալվել է![]() 29 հունվարի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը թաքցրել է Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ նեկրվող ադամանդների իրական արժեքը՝ 440 մլն դրամի դիմաց ներկայացնելով 72 մլն դրամի մաքսային արժեք, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Բաժնի պետը ձերբակալվել է։ «ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է $148,535 հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 մլն դրամից ավելի, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 2020-ի նոյեմբերի 18-ի թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 մլն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։ Քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ վարչության պետը թաքցրել է նեկրվող ադամանդների իրական արժեքը, նախարարության խորհրդատուին հանձնարարել կազմել պետական վերահսկողության կեղծ ակտ՝ խոշոր կաշառք ստանալու դիմաց։ Էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հունվարի 26-ին վարչության պետը ձերբակալվել է: Նույն օրը բերման են ենթարկվել նաև տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող մոտ տասնյակ անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |