Թուրքիան ուզում է ԼՂ հարցով բանակցությունն ընդլայնել մինչև վեցակողմ ձևաչափ

Թուրքիան ուզում է ԼՂ հարցով բանակցությունն ընդլայնել մինչև վեցակողմ ձևաչափ

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունն ընդլայնել մինչև 3+3 ձևաչափ:

Այս մասին Ստամբուլում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաև «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափով»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա հատուկ ընդգծել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ է մշտական հրադադարի հասնել համագործակցության ընդլայնման ճանապարհով»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուրի շահերից: Սա առավել շահավետ կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ուստի մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,- ասել է նա:

Մինչ Թուրքիա ժամանելը Իրանի ԱԳ նախարարն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան և Վրաստան, որտեղ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցերը: Զարիֆն ու Չավուշօղլուն վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Ընթերցեք նաև․ ԱԳ նախարար. Արցախի հիմնահարցը լուծված չէ, կարգավիճակի առանցքային հարցը կա

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---