ԵՄ խոսնակ․ Ողջունում ենք 5 հայ գերու վերադարձն ու կոչ անում մյուս 57-ին ևս անհապաղ վերադարձնել

ԵՄ խոսնակ․ Ողջունում ենք 5 հայ գերու վերադարձն ու կոչ անում մյուս 57-ին ևս անհապաղ վերադարձնել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայի վերադարձը Հայաստան և կոչ անում անհապաղ վերադարձնել մյուս 57-ին, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Սթանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողի ազատ արձակումը և կոչ անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրի միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-հայտնել է Ստանոն:

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կնոկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---