Փոխվարչապետ․ Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած քաղաքացիների համար նորերը կկառուցվեն29 հունվարի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ համայնքներում տունը կորցրած քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախատեսվում են կառուցել նոր բնակարաններ։ Փոխվարչապետը Սյունիքի մարզում աշխատանքային այցով էր գործուղվել։ «Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300,000 դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68,000 դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,-հայտարարել է Ավինյանը։ Նոյեմբերի 10-ի՝ 44-օրյա պետարզմի դադարեցման հայտարարությունից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 12 տուն անցել էր ադրբեջանական կողմին, քանի որ սահմանազատման աշխատանքներն իրականացվել էին՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի։ Որոշ համայնքներից նաև հողակտորներ էին մնացել ադրբեջանական կողմին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |