Էրդողանը կրոնակիցներին Կարսի մզկիթ դարձած եկեղեցու նկարով է ողջունել![]() 30 հունվարի 2021 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ», փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն է արել: Դիմելով կրոնակիցներին, լուսանկարին կից նա գրել է` «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»: Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի հայտնի բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը: Չնայած մի շարք մահմեդական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ նրանք վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար։ Կարսի հայկական եկեղեցին կառուցվել է 937 թվականին՝ Աբաս Բագրատունու կողմից։ Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |