Պաշտպան․ Հադրութցի Բադասյանը կալանավորվել է նաև այն հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի![]() 30 հունվարի 2021 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է, դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում նա կթաքնվի ու կթաքցնի քրգործի համար նշանակություն ունեցող նյութեր, հայտարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանը, փոխանցում է Aravot.am-ը։ «Դատարանի, քննիչի ու դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում պարոն Բադասյանը կթաքցնի քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը և ինքը կթաքնվի։ Նշյալ անձինք մտահոգ են, ռիսկ են տեսնում նաև, որ պարոն Բադասյանը չունի մշտական բնակության վայր։ Պարոնայք, Բադասյանի բնակության վայրը հողատուն նվիրել է թշնամուն»,-հայտարարել է նրա պաշտպանը։ Բադասյանը Հադրութից է, նրա կենսագրության մեջ նշվում է, որ ծնվել է Հադրութի շրջանի Խնձաձոր գյուղում։ Հադրութը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է։ Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |