Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Լենյեր Դոմինգեսի հետ 4 մարտի 2009 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Լեւոն Արոնյանը շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 11-րդ փուլում ոչ ոքի է խաղացել կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ, որի հանդեպ խաղալով սպիտակներով հաղթանակ էր տոնել առաջին փուլում: 11-րդ փուլի մյուս պարտիաները նույնպես խաղաղ ելք են ունեցել, որի հետեւանքով մրցաշարային աղյուսակը փոփոխություն չի կրել: Այդպիսով, աշխարհի ոչ պաշտոնական առաջնության ավարտից 3 փուլ առաջ Արոնյանը 5,5 միավորով 3-5-րդ տեղերն է կիսում Կարլսենի ու Անանդի հետ: Միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը 6,5 միավոր ունի: Նրան հաջորդում է ռուս շախմատիստ Սերգեյ Իվանչուկը, որն ունի 6 միավոր: Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 12-րդ փուլում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա չինացի շախմատիստ Վան Յուէ հետ: Մարտի 4-ին գերմրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է: 11 փուլի արդյունքները` Գրիշչուկ-Ռաջաբով, Իվանչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Անանդ, Դոմինգես-Արոնյան-ոչ ոքի: Դասավորությունը 11-րդ փուլից հետո` Գրիշչուկ-7 միավոր, Իվանչուկ-6 միավոր, Արոնյան, Կարլսեն, Անանդ-5,5-ական միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-5-ական միավոր; Դոմինգես-4,5 միավոր: 12-րդ փուլի զույգերը` Կարլսեն-Գրիշչուկ, Անանդ-Իվանչուկ, Արոնյան-Վան Յուէ, Ռաջաբով-Դոմինգես: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |