ԱԻՊԾ․ Եվս 15 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել![]() 30 հունվարի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն, փոխանցում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկականին: Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հունվարի 29-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: Փրկարարական ջոկատները հունվարի 30-ին կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |