Black Lives Matter-ը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ![]() 30 հունվարի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի պատգամավոր Փեթեր Այդեն Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել քաղաքացիական իրավունքի Black Lives Matter (BLM) շարժմանը, փոխանցում է Meduza-ն։ Պատգամավորը նշել է, որ շարժումը ռասիզմի դեմ պայքարի կոչ է արել նաև ԱՄՆ-ից դուրս։ Նա ընդգծել է, որ Black Lives Matter-ն արժանացել է ոչ միայն աֆրոամերիկացիների հավանությանը, այլև բնակչության այլ խմբերի։ Black Lives Matter շարժումը հիմնադրվել է 2013-ին, 2020-ին շարժման համակիրները զանգվածային ցույցեր են իրականացրել ԱՄՆ-ի ու աշխարհի խոշոր քաղաքներում։ Այդ ակցիաները սկսվել էին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ակցիաներից որոշներն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների կոշտ բախումներով։ 2020-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի 300 թեկնածու էր առաջադրվել, մրցանակը հանձնվեց Պարենի համաշխահային ծրագրին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |