«Թևանիկ» ֆիլմում համանուն հերոսի դերակատարի աճյունը գտնվել է․ Նա կհուղարկավորվի Եռաբլուրում

«Թևանիկ» ֆիլմում համանուն հերոսի դերակատարի աճյունը գտնվել է․ Նա կհուղարկավորվի Եռաբլուրում

PanARMENIAN.Net - «Թևանիկ» ֆիլմի դերակատար Թևանիկի՝ 44-օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է, հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 17-ին Քանաքեռի Սբ Հակոբ եկեղեցում, հայտնել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

Հովհաննես Խոդերյանը կհուղարկավորվի Եռաբլուրում, փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։

«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի, բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա որ վերջին հույսն էլ մարեց․ ամսիներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ»,-գրել է նա։

Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 19-ին հայտնել էր Հովհաննես Խոդերյանի՝ պատերազմում զոհվելու մասին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---