Ռուբինյան․ ԵԽԽՎ-ում գերիների հարցով չենք ձախողել, ՀՀ-ն մնում է Արցախի անվտանգության երաշխավորը![]() 2 փետրվարի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նա նաև ամփոփել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքները։ Ռուբինյանը նշել է, որ պատվիրակությունը չի ձախողել հայ գերիների վերադարձի հարցը. նպատակն այն քննարկման առարկա դարձնել էր։ Ավելի վաղ հայկական պատվիրակությունը բարձրացրել էր «Հայ ռազմագերիներին և Ադրբեջանի իշխանության կողմից գերեվարված այլ գերիներին հայրենիք վերադարձնելու անհիմն ուշացման հարցը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում Եվրոպական միջազգային չափանիշների խախտում» հարցը: Սակայն ԵԽԽՎ բյուրոն հավանություն չէր տվել դրան՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության հայտը։ «Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում: Եվ, կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,-ասել է նա: Ռուբինյանի խոսքով՝ այս փուլում ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հարցը լուծված է և սպառված, իսկ հայկական պատվիրակությունը, ընդհակառակը, ցույց տվեց, որ կան հարցեր, որոնք լուծված չեն, և Բաքուն խախտում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետը: Ավելի վաղ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին էին խոսել նաև ԵՄ-ից ու ՄԱԿ-ից։ Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |