Քոչարյան․ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է՝ ընտրական գործընթացների հետ կապված 2 փետրվարի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ և քաղաքական պրոցես է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Սա ամբողջությամբ բացառապես քաղաքական պրոցես է` իրավական որոշակի կարգավորումներով։ Եվ ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել»,- ասել է Քոչարյանը` դատարանին կոչ անելով ու խնդրելով հաշվի առնել այդ հանգամանքը։ Քոչարյանը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ նիստը վարող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել իր հայտարարությունը` պատճառաբանելով, թե քաղաքական բովանդակությունը կա այդտեղ։ Գևորգյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե գործով փորձ է արվում 2008թ-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել բանակի վրա, իսկ իշխանությունը հասարակությանը սևերի ու սպիտակների է բաժանում։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ 2021-ի հունվարին նա հայտնել էր, թե մասնակցելու են արտահերթ ընտրություններին ու կրելու են։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |