Մարուքյան․ Ի՞նչ անեմ՝ ինքնասպան լինեմ, պատանդ վերցնեմ, շենքեր գրավեմ, թե իշխանությունը չգնա արտահերթի 2 փետրվարի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունն ամեն օր սպասում է խորհրդարանի ինքնալուծարմանը, բայց եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթի, ապա պետք է Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ կիրառվեն, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացառելով ինքնասպանության, շենքեր գրավելու, պատանդ վերցնելու կամ «շահիդի գոտի» կապելու տարբերակները։ Մարուքյանն արձագանքել է հարցին, թե ինչ կանեն, եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով և արդյոք կսպասեն մինչև 2023թ. ընտրությունները։ «Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խումբ ձևավորեմ մարդկա՞նց սպանեմ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ուզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները: Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ, երկար քաղաքական գործընթաց է և դրա հանգուցալուծումը կլինեն արտահերթ ընտրությունները, թե կլինի հրաժարական և անցումային կառավարության ընտրություն, հիմա դա չեմ կարող կանխատեսել, բայց այդ երկուսից մեկը հաստատ կլինի, իսկ թե երբ, դա էլ չեմ կարող ասել»,-ասել է Մարուքյանը, փոխանցում է Factor.am-ը: Հարցին, թե կան արդյոք «Իմ քայլից» պատգամավորներ, որոնք խոստանում են առաջադրվելու դեպքում ընտրել իրեն, և ովքեր են նրանք, Մարուքյանը պատասխանել է՝ կան, բայց, եթե անուններ տա, այդ մարդկանց կհետապնդեն։ «Այո՛, կան: Ուզում եք անունները տամ, մարդկանց հետապնդե՞ն: Բա որ չկան, ինչո՞ւ չի հրաժարական տալիս, թուղթ է ուզում: Բա որ չկան, ի՞նչն է խնդիրը»,-ասել է նա։ Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դավաճան լինելու» մասին դիտարկմանը՝ Մարուքյանը նշել է, որ իր համար կասկածելի շատ բան կա, մասնավորապես՝ ինքը չգիտի, թե ինչու է զինկոմիսարիատների կողմից կազմակերպված պրոցեսը կիսատ թողնվել և կոչ արվել ջոկատներ կազմել։ Ըստ նրա՝ համապատասխան հանձնաժողով է պետք ստեղծել՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Մարուքյանի մեկ այլ դիտարկմամբ՝ Արցախում անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են։ «Այն խաղաղությունը, որ կար, կոտրվել է պատերազմով և վերահաստատվել է խաղաղապահ ուժերի ներմուծումով, հետևաբար՝ անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են»,-ասել է Մարուքյանը։ Ավելի վաղ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է անցումային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել՝ «հանրային համերաշխությունը վերականգնելու համար»։ 2020-ի դեկտեմբերին ԼՀԿ-ն մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |