Զաս․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն չի խնդրել ԼՂ կարգավորման հարցում 2 փետրվարի 2021 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ըստ նրա՝ կազմակերպությունը բազմիցս է հանդես եկել ռազմական գործողությունների դադարեցման և այդ տարածաշրջանում խաղաղ պայմանավորվածությունների միջոցով խնդիրների լուծման օգտին, և այդ դիրքորոշումը չի փոխվել, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց։ Չի կարելի կարծել, թե մեր կազմակերպությունը սահմանափակվել է միայն իրավիճակը դիտարկելով և կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներով։ Ոչ, մենք բավականին աշխատանք ենք տարել»,- ասել է Զասը։ Նա նշել է, որ կա հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված են այս կամ այն պետությանն օգնելու, այդ թվում՝ ռազմական առումով, ՀԱՊԿ գործարկման կարգն ու պայմանները։ «Այդ իրավիճակում Հայաստանի կողմից ոչ մի դիմում չի եղել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել և չենք դիտարկում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նա նշել է, որ կազմակերպությունը ողջունում է ձեռք բերված պայմանավորվածություններն ու այն ուղին, որն ընտրվել է արյունահեղությունը դադարեցնելու համար։ 2020-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |