ՀՀ-ում սիրիացի վարձկանների պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխան են![]() 2 փետրվարի 2021 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցում: Խումբն արձանագրել է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցներ, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն, տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։ Հիմնարկի վարչակազմը տեղեկացրել է, որ սիրիացի վարձկաններն օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել: Այսպիսով, Խումբն արձանագրել է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |