Զաս․ ՀԱՊԿ-ը տվյալներ չունի, թե արդյոք սիրիացի գրոհայինները լքել են ԼՂ խնդրի գոտին 2 փետրվարի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը տվյալներ չունի այն մասին, թե լքել են արդյոք սիրիացի գրոհայինները ԼՂ հակամարտության գոտին։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք տեղեկատվություն ունեինք ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության և գործողությունների մասին։ Եվ գնահատել ենք դա որպես ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար։ Որտեղ են հիմա այդ գրոհայինները, արդյոք այնտեղ են, դժվարանում են պատասխանել այդ հարցին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Զասի՝ այժմ իրվաիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են գործընթացում՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և ՀՀ ուժերը։ «Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր վարձկանները, սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, քանի որ գրոհայինների խմբավորումների առկայությունը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ որոշակի ռիսկեր է պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Զասն ասել է նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |