ԱՄՆ Կոնգրեսում արդեն սկսել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ քարոզարշավը 4 մարտի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության կողմից ընտրված կոնգրեսական Բիլ Շուստերն Կոնգրեսի իր գործընկերներին նախազգուշացնում է «ամերիկանաթուրքական հարաբերությունների պահպանման եւ զարգացման կարեւորության մասին»: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 434 անդամին հասցեագրված Բիլ Շուսթերի նամակում նշվում է, որ Թուրքիան շատ կարեւոր դեր է խաղում 2010 թվականի օգոստոսի 31-ին նախատեսվող Իրաքից ամերիկյան զորեքրի դուրսբերման գործում, ինչպես նաեւ Աֆղանստանում Վաշինգտոնի գործողություններում: Բիլ Շուսթերի նախաձեռնությունը կապված է ԱՄՆ 111 Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկման առնչությամբ հայկական լոբբիի ջանքերի ակտիվացման հետ, գրում է Christian Science Monitor-ը:Ամերիկայի հայ դատի հանձնախմբի 75 ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է նրանց, որ ԱՄՆ 111 Կոնգրեսում անպայման կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը, նշելով, որ թուրքական լոբբին ամեն կերպ կհակազդի դրան: Կոնգրեսական Շիֆը նաեւ հույս է հայտնել, որ չնայած Թուրքիայի կոշտ դիմադրությանը, ԱՄՆ նախագահ բարաք Օբաման կընդունի եւ կստորագրի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Շիֆի խոսքերով, Կոնգրեսի իր բոլոր գործընկերները հիանալի գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Բարակ Օբաման նույնպես կընդունի այդ: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |