ԱԺ-ն արտահերթ է գումարել․ Դրսում ընդդիմությունը ցույց է անում, բերման ենթարկվածներ կան 3 փետրվարի 2021 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ բակում միաժամանակ ցույց է իրականացնում՝ պատճառաբանելով, որ «հակապետական օրինագծեր են ընդունվում»։ Խորհրդարանի մոտ ակցիայի մասնակից ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել, փոխանցում է Aysor.am-ը։ Ընդդիմադիրներն ԱԺ գլխավոր մուտքից ներս են շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր։ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 6 հարց կա, այդ թվում նաև` դատական, քրեական դատավարության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցերը։ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր», - նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։ Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո։ Շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |