Ադրբեջանցիները շարունակում են անհետ կորածների բջջայիններից սմս-ներ գրել ու հարազատներին հույս ներշնչել

Ադրբեջանցիները շարունակում են անհետ կորածների բջջայիններից սմս-ներ գրել ու հարազատներին հույս ներշնչել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները շարունակում են անհետ կորած զինծառայողների հեռախոսներից նրանց ծնողներին ու հարազատներին գրել ու հույսեր ներշնչել, ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ամեն դեպքում իր ձևով, տարբեր հնարքրներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրում, մեկ՝ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչև հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել»,-գրել է Մարտիրոսյանը։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներիներ ու անհետ կորածների մասին հստակ տեղեկություն չի տվել․ պաշտոնապես նշվում է, որ անհետ կորած որոշ զինծառայողներ կարող են գերության մեջ լինել, նրանց անունները չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---