Առաքելյան․ Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա

Առաքելյան․ Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա

PanARMENIAN.Net - Հետպատերազմական Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ին Արցախում բնակվում էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը 100,000-ից ավելի է։

«Կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 հոգի բնակվում է Արցախում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Գրեթե ամբողջությամբ վերականգնված է կապը:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում վնասվել էին կենսական համարվող մի շարք ենթակառուցվածքներ։ Ադրբեջանական զինված ուժերը պատերազմի ընթացքում թիրախավորում էին նաև խաղաղ բանկավայրերն ու բնակիչներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---