VBET-ի աջակցությամբ մեկնարկում են բասկետբոլային մրցաշրջանի ամենաթեժ հանդիպումները

VBET-ի աջակցությամբ մեկնարկում են բասկետբոլային մրցաշրջանի ամենաթեժ հանդիպումները

PanARMENIAN.Net - Բասկետբոլային մրցաշրջանը Հայաստանում թևակոխում է եզրափակիչ փուլ. Փետրվարի 2-ից մեկնարկում է VBET A-League Playoffs-ը:

Մեկ տարվա դադարից հետո երկրպագուներն այս անգամ կկարողանան ներկա գտնվել խաղերին:

Ա-Լիգայի և VBET-ի համագործակցության շրջանակում VBET A-League Playoffs-ի եզրափակիչն անցնելու է առանձնահատուկ մեծ շուքով, հանդիսականներին սպասում են մի շարք անակնկալներ և թեժ բասկետբոլային մթնոլորտ: Հատուկ փլեյ-օֆֆ փուլի համար մշակվել է նաև նոր տարբերանշան:

«VBET ընկերությունը հայկական ակումբային բասկետբոլի կողքին է եղել Ա-Լիգայի առաջին մրցաշրջանից սկսած: Հիմա արդեն, 4 տարի անց մենք տեսնում ենք մարզաձևի զարգացումը Հայաստանում, աճող հետաքրքրությունը մարզասերների շրջանում, ուստի որոշել ենք առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի մրցաշրջանի ամենակարևոր հատվածը՝ VBET A-League Playoffs-ը անցկացնենք հնարավորինս հետաքրքիր ու դիտարժան»,-նշել է VBET ընկերության Սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

«Այս մրցաշրջանն ավելի դիտարժան է դարձնում նաև լիգայում արտասահմանյան հայ մարզիկների մեծ քանակը. դա չի կարող չուրախացնել երկրպագուներին և միանշանակ խոսում է լիգայի գրավիչ դառնալու մասին: Միասին աշխատել ենք հեռարձակման բարձր որակ ապահովելու համար, որպեսզի մեր բասկետբոլը լավագույնս մատուցենք նաև այն երկրպագուներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն եկել մարզադահլիճ»,-նշել է Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

VBET A-League Playoffs-ի հանդիպումների հեռարձակումը կարելի է դիտել Vivaro News-ի յութուբյան էջում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---