Մարտի 1-ի գործով դատավոր Դանիբեկյանը հրաժարվել է հեռանալ գործի քննությունից

Մարտի 1-ի գործով դատավոր  Դանիբեկյանը հրաժարվել է հեռանալ գործի քննությունից

PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել, փոխանցում է Aysor.am-ը։

Դատավորը մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ 2021-ի հունվարին նա հայտնել էր, թե մասնակցելու են արտահերթ ընտրություններին ու կրելու են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---