Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Արցախում կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---