Վարդան Մինասյանը՝ ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ![]() 3 փետրվարի 2021 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորել է ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունը: Մինասյանը հանդիպել է ակումբի ֆուտբոլիստների հետ և հույս հայտնել, որ նրանց համագործակցությունը կստացվի: Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տարել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Նա եղել է նաև ղազախական «Տոբոլ»-ը մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |