Կրակոցներ՝ Սարի թաղում․ Ինքնաձիգի 17 պարկուճ են գտել

Կրակոցներ՝ Սարի թաղում․ Ինքնաձիգի 17 պարկուճ են գտել

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Սարի թաղի 27-րդ փողոցում, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճ, փոխանցում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է Գազպրոմ Արմենիայի վերգետնյա գազատար խողովակը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---