ՌԴ-ն վերսկսում է ՀՀ հետ ավիահաղորդակցությունը

ՌԴ-ն վերսկսում է ՀՀ հետ ավիահաղորդակցությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։

ՌԴ-ն վերականգնում է նաև ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ և երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը, տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը։

Որոշումը կայացվել է Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա։

Բելառուսի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 8-ից։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---